Լրահոս

«Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել Դիբալայի պայմանագիրը

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել թիմի արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալայի պայմանագիրը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5-ամյա պայմանագիր և պատրաստ է վճարել տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսները:

Հիշեցնենք, որ Դիբալան Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից