Լրահոս

Ալեքսանդր Չեֆերին. VAR-ն ինձ չի գոհացնում

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոստովանել է, որ բացասաբար է վերաբերվում տեսակրկնապատկերների VAR համակարգին:

«Ահավոր է: Ես կարծում եմ, որ 1-2 սանտիմետրանոց խաղից դուրս վիճակը չպետք է հաշվի առնել: Մենք ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին և մրցավարներին կառաջարկենք փոփոխություններ մտցնել այդ հարցում:

Եթե դու մրցավար ես և 70-80 հազարանոց ստադիոնը քո անունն է գոռում, ապա դու պետք է որոշում կայացնես, այլ ոչ թե Լոնդոնում կամ Բեռլինում նստած ինչ-որ մեկը:

Ես երկրպագու չեմ, սակայն VAR-ն ինձ չի գոհացնում: Բայց, ցավոք, հետդարձի ճանապարհ չունենք»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ վերջերս VAR համակարգը քննադատել էր նաև ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին:




Լուրեր թեմայից