Լրահոս

Մարսիալը չի մասնակցի «Տոտենհեմի» հետ հանդիպմանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը չի մասնակցի «Տոտենհեմի» հետ Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի խաղին, հայտնում է The Sun-ը:

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ասթոն Վիլայի» հետ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Լրացուցիչ բժշկական հետազոտությունը ցույց կտա, թե որքան է բաց թողնելու Մարսիալը, սակայն նախնական տվյալներով նա չի կարողանա մասնակցել մանչեսթերյան դերբիին, որը կայանալու է դեկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել է 5 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից