Լրահոս

Արսեն Աղաջանյան. Հպարտ եմ, որ «Փյունիկ» ակումբի կողմից առաջադրվել եմ որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

Գործարար Արսեն Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Սողոմոնյանին և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին՝ իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրելու համար:

«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ Արթուր Սողոմոնյանին և հպարտ, որ առաջադրվել եմ որպես ՀՖՖ նախագահի թեկնածու «Փյունիկ» ակումբից։

Կարծում եմ, որ ֆուտբոլը վառ անհատականությունների համատեղ արարելու արվեստ է, և սերը առ ֆուտբոլ ֆանտաստիկ արդյունքներ է գրանցելու։ Պատրաստ եմ ձեզ հետ միասին մարտահրավեր նետել ինքս ինձ, հանգամանքներին, դժվարություններին և ապահովել այդ կախարդական թռիչքը:

Բարի երթ մեզ բոլորիս և ի գործ»,- սոցցանցերում գրել է Արսեն Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին: Մինչև արտահերթ ընտրությունները ֆեդերացիայի աշխատանքները կղեկավարի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։




Լուրեր թեմայից