Լրահոս

Յուրգեն Կլոպը՝ Սանչոյի տեղափոխության մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

Գերմանական ակումբում դժգոհ են 19-ամյա ֆուտբոլլիստի կարգապահությունից և ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատվել նրանից:

«Սանչոն շատ լավ խաղացող է, բայց չեմ պատկերացնում, թե որտեղից են նման լուրերը:

Նրա տրանսֆերը շատ թանկ արժի: Դա կարող է խնդիր առաջացնել տեղափոխության հարցում, բայց մենք չենք հետաքրքրվում այդ թեմայով, որովհետև նման ցանկություն չունենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սանչոն Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից