Լրահոս

Անգլիական և իսպանական գրանդը կպայքարեն «Ինտերի» ֆուտբոլիստի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է Sky Sport Italia-ն:

Իտալական գրանդը Մարտինեսի տրանսֆերի համար կպայքարի կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Լաուտարոյի պայմանագրի մեջ կա կետ, որի համաձայն խաղացողի հրաժարագինը կազմում է 111 միլիոն եվրո, բայց դա գործում է միայն իտալական ակումբների համար:

Այժմ «Ինտերի» ներկայացուցիչները բանակցում են ֆուտբոլիստի գործակալների հետ և հնարավոր է, որ հրաժարագնի չափը մեծանա:

22-ամյա արգենտինացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսն «Ինտերի» կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ:




Լուրեր թեմայից