Լրահոս

«Նոան» չի առաջադրելու ՀՖՖ նախագահի թեկնածու

Երևանի «Նոան» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«Հարգելի ֆուտբոլասերներ, դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների կապակցությամբ հայտնում ենք հետևյալ պաշտոնական դիրքորոշումը․ «Նոա» ակումբը չի առաջադրելու սեփական թեկնածու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Գործկոմի անդամի մեր թեկնածուն ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է։
Մենք հետևելու ենք ՀՖՖ նոր նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացին և, ելնելով նրանց առաջարկած ծրագրերից, որոշում կկայացնենք ընտրությունների նախաշեմին»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ մինչև ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրությունները ֆեդերացիայի աշխատանքները կղեկավարի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։




Լուրեր թեմայից