Լրահոս

Իբրահիմովիչը հունվարին կվերադառնա Իտալիա

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ 2020 թվականի հունվարից դառնալու է իտալական ակումբի խաղացող:

38-ամյա շվեդը չի նշել, թե որ ակումբի մասին է խոսքը, բայց իտալական պարբերականները պնդում են, որ Զլատանը վերադառնալու է «Միլան»:

«Ես միանալու եմ մի ակումբի, որը պետք է վերադառնա հաղթական ուղի և թարմացնի իր պատմությունը: Միայն այսպես անհրաժեշտ մոտիվացիա կունենամ, որպեսզի նորից զարմացնեմ ձեզ: Շուտով կհանդիպենք Իտալիայում»- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է GQ Italia-ն:

Հիշեցնենք, աստղային հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2010-12 թվականներին:




Լուրեր թեմայից