Լրահոս

Ամերիկայի Գավաթ. Խմբերի կազմերը (ֆոտո)

Ամերիկայի Գավաթի խաղարկության մամուլի ծառայությունը հրապարակել է 2020 թվականի մրցաշարի խմբերի կազմերը:

Խումբ А

Արգենտինա, Ավստրալիա (հրավիրված թիմ), Բոլիվիա, Ուրուգվայ, Չիլի, Պարագվայ:

Խումբ B

Կոլումբիա, Բրազիլիա, Քաթար (հրավիրված թիմ), Վենեսուելա, Էկվադոր, Պերու:

Հիշեցնենք, որ մրցաշարը կայանալու է հունիսի 12-ից հուլիսի 12-ը Արգենտինայում և Կոլումբիայում:

Բացման խաղը տեղի կունենա հունիսի 12-ին Բուենոս-Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, որտեղ կհանդիպեն Արգենտինայի և Չիլիի հավաքականները: Եզրափակիչը կանցկացվի հուլիսի 12-ին Կոլումբիայի Բարանկիլյա քաղաքի «Մետրոպոլիտանո» ստադիոնում:

Ամերիկայի Գավաթի գործող գավաթակիրը Բրազիլիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել Պերուի նկատմամբ:




Լուրեր թեմայից