
«Լեյքերսը» հաղթեց և վերադարձավ առաջին տեղ, Լեբրոն Ջեյմսը 25 միավոր վաստակեց
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լեյքերսն» արտագնա խաղում 105:96 հաշվով առավելության է հասել «Դենվերի» նկատմամբ:
Կալիֆորնիացիների առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակել է 25 միավոր և կատարել 9 արդյունավետ փոխանցում:
«Լեյքերսը» 11-րդ հաղթանակն է տարել և կանոնավոր առաջնությունում առաջին տեղը կիսում է «Միլուոկիի» հետ:
«Հյուսթոնը» հյուրընկալվելիս 133:135 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել հյուրերի առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 50 միավոր:
NBA, կանոնավոր առաջնություն
«Դենվեր» - «Լեյքերս»՝ 96:105 (24:28, 25:32, 27:24, 20:21)
«Կլիպերս» - «Պորտլենդ»՝ 117:97 (29:30, 33:29, 27:17, 28:21)
«Սան Անտոնիո» - «Հյուսթոն»՝ 135:133 2ОТ (27:25, 32:38, 22:34, 34:18, 11:11, 9:7)
«Տորոնտո» - «Մայամի»՝ 110:121 ОТ (23:32, 30:26, 28:25, 27:25, 2:13)
«Նյու Օրլեան» - «Դալաս»՝ 97:118 (24:24, 29:35, 22:25, 22:34)
«Կլիվլենդ» - «Դետրոյտ»՝ 94:127 (28:32, 18:30, 22:35, 26:30)
«Վաշինգտոն» - «Օռլանդո»՝ 120:127 (26:32, 28:36, 34:29, 32:30)