Լրահոս

Ռոման Բերեզովսկի. «Սոչին» հաջորդ տարի պայքարելու է Եվրոպա լիգայի ուղեգրի համար

Ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ հաջորդ տարի իր թիմը պայքարելու է Եվրոպա լիգայի ուղեգրի համար:

«Մենք ուժեղ ենք մեր յուրաքնչյուր ֆուտբոլիստով: Շուտով ամեն ինչ կփոխվի և դուք կհամոզվեք, որ ճիշտ եմ: Ես գիտեմ իմ տղաներին: «Սոչին» զարգանում է և չի մնալու վերջին տեղում ու կապ չունի, թե ով կլինի գլխավոր մարզիչը: Հաջորդ տարի թիմը պայքարելու է Եվրոպա լիգայի ուղեգրի համար»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Матч ТВ-ն:

Հիշեցնենք, որ «Սոչիի» կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը, որը վերջերս էր տեղափոխվել Երևանի «Փյունիկից»:




Լուրեր թեմայից