Լրահոս

Կավանին կարող է տեղափոխվել «Աթլետիկո»

Մադրիդի «Աթլետիկոն» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը, հայտնում է AS-ը։

Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի վնասվածքը մադրիդցիներին ստիպում է այլընտրանքային տարբերակ փնտրել հարձակման գիծն ուժեղացնելու համար։

Կավանիի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Արգենտինացի ռմբարկու Մաուրո Իկարդիի գալուց հետո Էդինսոնը կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում և դժգոհ է իր կարգավիճակից։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կավանին ֆրանսիական թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից