Լրահոս

Մեսիին մեղադրում են փողերի լվացման և հարկերից խուսափելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին մեղադրում են փողերի լվացման և հարկերից խուսափելու համար, հայտնում է abs.es-ը։

Իսպանական դատարանը վերաբացել է 32-ամյա ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամի հարցով հարուցված քրեական գործը։

Դատավոր Մարիա Տարդոնը ցանկանում է հարցաքննել գործով վկային, որը հիմնադրամում աշխատել է 2012-2015 թվականներին։ Նախկին աշխատակիցը Մեսիին մեղադրել էր հարկային մեքենայությունների համար և հայտարարել, որ հիմնադրամ մուտքագրվող բոլոր գումարները փոխանցվել են այլ փակ հաշիվների։

Ավելի վաղ քրեական գործը փակվել էր ապացույցների բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Մեսին նվաճել էր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդային ցուցանիշ է։




Լուրեր թեմայից