
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց խոշոր հաշվով
Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բարնլիին» և հաղթեց խոշոր հաշվով՝ 4:1: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, իսկ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ու ալժիրցի վինգեր Ռիյադ Մահրեզն աչքի ընկան մեկական անգամ: Մահրեզը 50-րդ գոլը խփեց Պրեմյեր լիգայում:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 32 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Լեսթերին», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4
Ռոբերտ Բրեյդի, 89 - Գաբրիել Ժեզուս, 24, 50, Ռոդրի, 68, Ռիյադ Մահրեզ, 87