Լրահոս

Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են թիմեր Իրանից և Վրաստանից (ֆոտոշարք)

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած անվասայլակով բասկետբոլի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են 4 թիմեր:

Առաջին տեղը գրավել է Իրանի «Ֆիրուզ» թիմը, որին հաջորդել է Հայաստանը ներկայացնող ԲԿՄԱ-ն: Բրոնզե մեդալակիր է դարձել վրացական «Թբիլիսի» թիմը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ ԱԻՆ-ը գրավել է չորրորդ տեղը:

Առաջնությունն անցկացվել է ՄԱԿ-ի կողմից ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա (դեկտեմբերի 3) առթիվ:

Լուսանկարները՝ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից