Լրահոս

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը և Դին Լիժենը դարձյալ չպարզեցին հաղթողին

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիայում ևս Լևոն Արոնյանը և չինացի Դին Լիժենը չպարզեցին հաղթողին: Հայկական շախմատի առաջատարը հանդես էր գալիս սև ֆիգուրներով: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում:

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի և ֆրանսիացի Վաշիե Լագրավի միջև կիսաեզրափակիչի մյուս պարտիայում ևս հաղթող չեղավ:

Գրոսմայստերները հաղթողին կորոշեն արագ շախմատում և կայծակնային խաղում (բլից): Կանցկացվեն արագ շախմատ 2 և կայծակնային խաղի 4 պարտիաներ: 

Հիշեցնենք, որ եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։




Լուրեր թեմայից