Լրահոս

Անաստասիա Գալուստյանը՝ Բուդապեշտում անցկացված մրցաշարի հաղթող (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը նվաճել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus cup գեղասահքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին հավաքել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանն առաջատարն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և դարձել մրցաշարի հաղթող:

Երկրորդ տեղը գրաված հունգարացի Յուլիա Լանգը վաստակել է 149.17 միավոր: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ:

Սա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր գրավել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում, իսկ հոկտեմբերին մասնակցել էր Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Դենիս Տենի հուշամրցաշարին, որտեղ զբաղեցրել էր 6-րդ տեղը:




Լուրեր թեմայից