Լրահոս

Էրիկ Վարդանյանը վիրահատության է ենթարկվել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել: Այդ մասին տեղեկացրել է հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։

«Էրիկը ցավեր ուներ ծնկի հատվածում, ինչը միշտ անհանգստացնում էր նրան։ Ես նրան տարա լավագույն մասնագետներից մեկի մոտ։ Բժիշկն Էրիկին խորհուրդ տվեց վիրահատվել։

Վիրահատությունը հաջող է անցել։ Երեկոյան ես կզրուցեմ բժշկի հետ և կիմանամ, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար։ Նախնական տվյալներով, նա բաց կթողնի 3-ից 6 ամիս»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Էրիկ Վարդանյանը ռուսական ակումբի հետ կնքել էր 3.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:




Լուրեր թեմայից