Լրահոս

Ջոն Թերի․ Մարդիկ սկսել են սիրել Լեմպարդի «Չելսին»

Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքը։

«Ֆրենկը հիանալի է սկսել մրցաշրջանը։ Մրցաշրջանի մեկնարկում թիմի մակարդակն այդքան էլ բարձր չէր, բայց դա օգնեց նրան։ Ակումբը հիմա վերելքի վրա է։ Ֆուտբոլիստները գիտակցում են, որ հնարավորություն ունեն պայքարելու բարձր տեղերի համար։

Լեմպարդը թիմն ավելի լավն է դարձրել։ Մարդիկ սկսել են սիրել նրա «Չելսին»,- Թերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26 միավորով չորրորդ տեղում է։




Լուրեր թեմայից