Լրահոս

Մատեյս դե Լիխտ․ Եթե ֆուտբոլով չզբաղվեի, կդառնայի ՖԻՖԱ-ի գործակալ

Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի նորեկ Մատեյս դե Լիխտը նշել է, թե ֆուտբոլիստ չդառնալու դեպքում ինչով կարող էր զբաղվել։

«Ես հաստատ ՖԻՖԱ-ի գործակալ կդառնայի ու կգերազանցեի Մինո Ռայոլային։

Եթե լուրջ, ապա չեմ մտածել այդ մասին։ Մանկուց երազել եմ դառնալ ֆուտբոլիստ, իսկ իմ ծնողները դեմ չեն եղել։ Եթե ֆուտբոլով չզբաղվեի, հավանաբար կդառնայի բիզնեսմեն»,- Դե Լիխտի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 2-ին France Football-ի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն երիտասարդ խաղացող։




Լուրեր թեմայից