Լրահոս

Արթուր Ավետիսյան. Օլիմպիական մեդալ նվաճելը երազանքս է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց իր ելույթները 2019 թվականին, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը։

«Տարին շատ հաջող էր: Մարզիչների շնորհիվ էր, որ այսպիսի արդյունքներ գրանցեցի: Աշխատում ենք, որ ավելի բարդացնենք վարժությունները, որ կարողանանք ավելի լուրջ մրցումներում ավելի լավ հանդես գալ: Վրիպումներ շատ են եղել, բայց պետք է շատ աշխատել: Շատ բան եմ սովորում ավագ գորրծընկներիցս: Ինձ շատ են օգնում: Փորձելու եմ անել ամեն ինչ լավագույնի կոչմանն արժանանալու համար: Օլիմպիական մեդալ նվաճելը երազանքս է»,- ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ավետիսյանը դարձել է իտալական Նեապոլ քաղաքում անցկացված Ունիվերսիադայի չեմպիոն, իսկ չինական Ուհանում անցկացված Համաշխարհային բանակային խաղերում և Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից