Լրահոս

Մեսին՝ «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր (ֆոտոշարք)

Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Փարիզում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 32-ամյա Մեսին ստացավ կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը», ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ներկա չէր մրցանակաբաշխության արարողությանը: 34-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է:

Հիշեցնենք, որ Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։

Նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Ոսկե գնդակ» մրցանակը տարվա լավագույն ֆուտբոլիստին է հանձնվում 1956 թվականից։ Առաջին դափնեկիրն Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն է։




Լուրեր թեմայից