Լրահոս

Մեգան Ռապինոն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի

ԱՄՆ-ի ազգային հավաքականի խաղացող Մեգան Ռապինոն ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի։

Կանանց «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռապինոն քվեարկության արդյունքով շրջանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Լյուսի Բրոնզին և լավագույն եռյակը եզրափակած Ալեքս Մորգանին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Ռապինոն ԱՄՆ-ի հավաքականի հետ դարձել էր կանանց աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։ 34-ամյա ֆուտբոլիստուհին դարձել էր աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:




Լուրեր թեմայից