Լրահոս

Ալիսոն Բեքերը՝ տարվա լավագույն դարպասապահ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը France Football-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ։

27-ամյա բրազիլացին դարձավ ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակի առաջին դափնեկիրը։

Քվեարկության արդյունքում Բեքերը գերազանցեց կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին (2-րդ տեղ) և «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնին (3-րդ տեղ)։

Հիշեցնենք, որ Լև Յաշինը ֆուտբոլի պատմության միակ դարպասապահն է, որն արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Դա տեղի է ունեցել 1963 թվականին։




Լուրեր թեմայից