Լրահոս

Մատեյս դե Լիգտը՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը France Football-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Դե Լիգտը ստացավ Ռայմոն Կոպայի անվան մրցանակը, որը շնորհվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն։ Լավագույն եռյակը եզրափակեց Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Դե Լիգտն Ամստերդամի «Այաքսի» սան է։ Նախորդ մրցաշրջանում նա հոլանդական ակումբի հետ հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հոլանդացին 85․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը։ 




Լուրեր թեմայից