Լրահոս

Գրոսոն հեռացվել է «Բրեշիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Գրոսոն հեռացվեց իտալական «Բրեշիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրան այդ պաշտոնում կփոխարինի Էուջենիո Կորինին: Նորանշանակ գլխավոր մարզչի հանդիպումը լրագրողների հետ կկայանա դեկտեմբերի 3-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրոսոն խնդիրներ է ունեցել թիմի 29-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Բրեշիան» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։




Լուրեր թեմայից