Լրահոս

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը (Live)

Փարիզում մեկնարկել է «Ոսկե գնդակ-2019»-ի մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը:

Եվրոպական մամուլի համաձայն՝ մրցանակին կարժանանա կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որն առաջ կանցնի անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկից ու Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Մեսին ու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր են: Պորտուգալացի հարձակվողը ներկա չէ մրցանակաբաշխության արարողությանը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակը տարվա լավագույն ֆուտբոլիստին է հանձնվում 1956 թվականից։ Առաջին դափնեկիրն Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն է։

Ավելի վաղ France Football-ը ներկայացրել էր «Ոսկե գնդակի» մրցույթում 11-28-րդ տեղ գրաված ֆուտբոլիստներին, ինչպես նաև լավագույն տասնյակը՝ առանց տեղերի:

Լավագույն տասնյակ

Ալիսոն Բեքեր (Բրազիլիայի, «Լիվերպուլ»)

Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»)

Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»)

Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)

Կիլիան Մբապե (Ֆրանսիա , ՊՍԺ)

Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»)

Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)

Բերնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)

Վիրջիլ վան Դեյկ (Հոլանդիա, «Լիվերպուլ»)

11-28-րդ տեղեր

11. Ֆրենկի դե Յոնգ (Հոլանդիա, «Բարսելոնա»)

12․ Ռահիմ Սթերլինգ (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)

13․ Էդեն Ազար (Բելգիա, «Ռեալ»)

14․ Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)

15․ Մատեյս դե Լիգտ (Հոլանդիա, «Յուվենտուս»)

16․ Սերխիո Ագուերո (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)

17․ Ռոբերտո Ֆիրմինո (Բրազիլիա, «Լիվերպուլ)

18․ Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Բարսելոնա»)

19․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Անգլիա, «Լիվերպուլ»)

20.  Դուշան Տադիչ (Սերբիա, «Այաքս»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Արսենալ»)

22․ Հյոն Մին Սոն (Հարավային Կորեա, «Տոտենհեմ»)

23․ Ուգո Լյորիս (Ֆրանսիա, «Տոտենհեմ»)

24․ Կալիդու Կուլիբալի (Սենեգալ, «Նապոլի»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա, «Բարսելոնա»)

26․ Ժորժինյո Վեյնալդում (Հոլանդիա, «Լիվերպուլ»)

28․ Դոնի վան դե Բեկ (Հոլանդիա, «Այաքս»), Մարկինյոս (Բրազիլիա, ՊՍԺ), Ժոաու Ֆելիշ (Պորտուգալիա, «Աթլետիկո»)



Լուրեր թեմայից