Լրահոս

Կասանո․ Ռոնալդուն լուրջ խնդիրներ ունի Սարիի հետ

Իտալիայի հավաքայանի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հարաբերությունները լարված են։

«Կարծում եմ, որ Ռոնալդուն լուրջ խնդիրներ ունի Սարիի հետ։ Ամեն ինչ սկսվեց 2 խաղ անընդմեջ նրան փոխարինելուց, իսկ դա կզայրացներ յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ «Յուվենտուսը» կարողացավ փոքր ինչ թաքցնել այդ լարվածությունը, սակայն նրանց միջև խնդիր կա»,- Կասանոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Միլանի» դեմ (1։0) Իտալիայի առաջնության 12-րդ տուրի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ (2։1) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղերում փոխարինվել էր և չէր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը։ 




Լուրեր թեմայից