Լրահոս

Grand Chess Tour. Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց կիսաեզրափակիչում

Լոնդոնում դեկտեմբերի 2-ին մեկնարկած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչի առաջին պարտիայում սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։ 28-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են կիսել միավորը:

Մյուս կիսաեզրափակիչում ոչ ոքիով բաժանվեցին աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ֆրանսիացի Վաշիե Լագրավը։

Լևոն Արոնյանի և Դին Լիրենի միջև կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիան կկայանա դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ գրոսմայստերները կանցկացնեն 2-ական դասական պարտիա: Հաղթող չլինելու դեպքում կանցկացվի արագ խաղի 2 և կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներ: Եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 6-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։




Լուրեր թեմայից