Լրահոս

Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակ-2019»-ի մրցանակաբաշխության արարողությանը, տեղեկացնում է Get French Football News-ը։

34-ամյա ֆուտբոլիստը դրա փոխարեն մասնակցելու է Միլանում անցկացվող միջոցառմանը, որտեղ նրան կշնորհեն A Սերիայի անհատական մրցանակներից մեկը։

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երեխաների և կնոջ հետ արդեն ժամանել է Փարիզ, որտեղ տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 2-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։30-ին։




Լուրեր թեմայից