Լրահոս

Գիգզը Բեյլին կարգելի գոլֆ խաղալ Եվրո-2020-ի ժամանակ

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը կարծում է, որ ազգային թիմի առաջատար Գարեթ Բեյլի տարվածությունը գոլֆով կարող է հանգեցնել վնասակար հետևանքների։ Այդ պատճառով մարզիչը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին կարգելի գոլֆ խաղալ Եվրո-2020-ի ընթացքում, որպեսզի նա ամբողջովին կենտրոնանա ֆուտբոլի վրա։

«Ռայանը հստակ հասկացնել է տվել, որ մենք պետք է կենտրոնանանք միայն ֆուտբոլի վրա։ Ֆուտբոլիստները չպետք է վտանգի տակ դնեն իրենց առողջությունը հանուն գոլֆի։ Հասկանում եմ, որ որոշ մարդիկ այլ կերպ են նայում այս հարցին։ Չի կարելի մարզվել ամբողջ օրը, զվարճանքը ևս պետք է իր տեղն ունենա»,- Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Ջոնաթան Ֆորդի խոսքը մեջբերում է The Times-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստն ակնարկել էր, որ գոլֆով զբաղվելը գերադասում է «Ռեալում» խաղալուց։

 

 




Լուրեր թեմայից