Լրահոս

Արսեն Եղիազարյանը ՈւԵՖԱ-ի կողմից կարժանանա «Fair Play-ի» մրցանակին

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Ուրարտու-2-ի» ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը «Fair Play-ի» մրցանակ կստանա, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 3-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կկայանա մինչև 17-19 տարեկանների 2020/21թթ. վիճակահանությունը, որի ժամանակ ՈւԵՖԱ-ի կողմից մրցանակներ կհանձնվեն հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Մրցանակաբաշխությանը ներկա կլինի նաև «Ուրարտու-2-ի» պաշտպան Արսեն Եղիազարյանը, որը առաջադրվել է մրցանակի՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ երիտասարդական հավաքականում ցուցադրած լավ խաղի համար»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Մ-19 հավաքականը դարձել էր Հայաստանում հուլիսի 14-27-ը կայացած ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» դափնեկիր։



 




Լուրեր թեմայից