Լրահոս

Մանչինի․ «Մանչեսթեր Սիթին» դուրս չի մնացել չեմպիոնական մրցավազքից

Իտալիայի հավաքականը գլխավորող, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ մանչեսթերյան ակումբը դեռ կպայքարի չեմպիոնության համար Անգլիայի Պրեմյեր լիգայում։

«Վերջին 2 տարիների ընթացքում «Լիվերպուլը» շատ հզոր թիմ է դարձել, սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերին և դեկտեմբերին հետ էր լիվերպուլցիներից 7 միավորով, բայց դարձավ չեմպիոն։ Անգլիական Պրեմյեր լիգան ամենադժվար առաջնությունն է»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 14-րդ տուրից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 29 միավորով 3-րդ տեղում է և 11 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Լեսթերն» ունի 32 միավոր։




Լուրեր թեմայից