Լրահոս

«Հոֆենհայմը» հայերեն հայտարարություն է տարածել (ֆոտո)

Գերմանական «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը տարածել է հայերեն հայտարարություն՝ շնորհակալություն հայտնելով հայ երկրպագուներին և հայտարարելով Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի մարզաշապիկի մրցույթ:

«Ողջույն, «Հոֆենհայմի» սիրելի՛ մարզական երկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։ Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ 26-ամյա Սարգիս Ադամյանն այս տարվա ամռանն է տեղափոխվել «Հոֆենհայմ», որի կազմում Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ավելի վաղ նա քվեարկության արդյունքում ճանաչվել էր «Հոֆենհայմի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

123333.png (883 KB)




Լուրեր թեմայից