Լրահոս

Մաուրիցիո Սարի․ Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ռոնալդուն

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հույս է հայտնել, որ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը», որը France Football հեղինակավոր պարբերականի վարկածով տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին։

«Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» բաժին հասնի Ռոնալդուին։ Նա եզակի ֆուտբոլիստ է։ Հուսով եմ, որ Դիբալան մոտ ժամանակներս նույնպես կհավակնի այդ մրցանակին։ Իսկ եթե անկեղծ, ապա անհատական մրցանակներն ինձ ամենաքիչն են հետաքրքրում»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Tuttosport-ը։

Ավելի վաղ France Football-ը ներկայացրել էր «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի-2019»-ի հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին։ Փարիզում կայանալիք մրցանակաբաշխության արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով 23։30-ին։




Լուրեր թեմայից