Լրահոս

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում հեռացնել Սուլշերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտակա ժամանակներում չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին՝ չնայած անհաջող ելույթներին, հաղորդում է Goal.com-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է ընդամենը 4 հաղթանակ, բայց ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվարդը կարող է փնտրել փոխարինողի միայն վատագույն արդյունքների դեպքում:

Վուդվարդը վստահ է նորվեգացու կարողությունների վրա և գտնում է, որ 46-ամյա մասնագետն այն ռազմավարական կենտրոնն է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» միջնաժամկետ կտրվածքում դուրս կբերի նոր մակարդակի:

Հիշեցնենք, որ Սուլշերը 2018 թվականի դեկտեմբերի 19-ից է գլխավորում է անգլիական ակումբը: Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 18 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը: Սուլշերի սաները Չեմպիոնների լիգայի գոտուց հետ են մնում 8 միավորով, իսկ առաջատար «Լիվերպուլից»՝ 22:




Լուրեր թեմայից