Լրահոս

«Միլանի» հատուկ մարզաշապիկը՝ նվիրված ակումբի հիմնադրման 120-ամյակին (ֆոտո)

Իտալական «Միլանը» ներկայացրել է նոր համազգեստը, որը նվիրված է ակումբի հիմնադրման 120-ամյակին։

Հանրահայտ Puma ընկերությունը սոցցանցերում հրապարակել է հոբելյանական մարզաշապիկի լուսանկարը։ Այն կլինի ակումբի ավանդական գույներով՝ կարմիր և սև։ «Միլանի» տարբերանշանի ներքևում տեղ է գտել 120 թիվը, որը խորհրդանշում է ակումբի տարիքը։ Մարզաշապիկի հակառակ կողմում գրված է ակումբի հիմնադիր Հերբերտ Կիլպինի խոսքերը․ «Մենք կլինենք սատանաների թիմ։ Մեր գույները կլինեն կարմիր, ինչպես կրակը և սև, ինչպես վախը, որը մենք կներշնչենք մրցակիցներին»։

Սպասվում է, որ միլանյան ակումբը առաջին անգամ այս մարզաշապիկով հանդես կգա «Սասուոլոյի» դեմ A Սերիայի 16-րդ տուրի տնային խաղում։

Հիշեցնենք, որ «Միլանը» հիմնադրվել է 1899 թվականի դեկտեմբերի 13-ին։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 14 խաղից հետո 17 միավորով 11-րդ տեղում է։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Here’s to 120 years of @acmilan 🔑🔴⚫️

Публикация от PUMA Football (@pumafootball)




Լուրեր թեմայից