Լրահոս

Անչելոտին «Նապոլիի» ֆուտբոլիստներին 4 օր կպահի մարզաբազայում

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշում է կայացրել, որ ֆուտբոլիստները պետք է դեկտեմբերի 4-ից գտնվեն մարզաբազայում և պատրաստվեն 4 օր անց A Սերիայում կայանալիք «Ուդինեզեի» հետ խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նապոլին» բոլոր մրցաշարերում չի հաղթել 8 խաղ անընդմեջ, և մարզիչը թիմին սթափեցնելու միջոցներ է փնտրում:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս նման որոշում էր կայացրել նաև «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը, բայց խաղացողները կտրուկ դեմ հանդես եկան, որի համար ստիպված եղան մեծ տուգանքներ վճարել:

Իտալիայի առաջնությունում «Նապոլին» զբաղեցնում է 7-րդ տեղը և 4-րդ տեղում ընթացող «Ռոմայից» հետ է 8 միավոր, իսկ առաջատար «Ինտերից»՝ 17 միավոր:




Լուրեր թեմայից