Լրահոս

Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ «Փյունիկից»

Ռուս կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացավ Երևանի «Փյունիկից», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Եֆիմովն այս ամռանն էր միացել «Փյունիկին»։ Երևանյան ակումբի կազմում անցկացրած 11 պաշտոնական խաղերում նա դարձել է 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ստանիսլավ Եֆիմովին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարությունում:




Լուրեր թեմայից