Լրահոս

Վան Դեյկը՝ «Ոսկե գնդակի» մասին․ Կլինի հաղթող, բայց չեն լինի պարտվողներ

Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակ-2019»-ի համար մղվող պայքարի մասին։

«Շատ հպարտ եմ, որ այս մրցանակի հավակնորդների թվում եմ։ Հնարավորություն ունեմ այդ ամենը ներսից տեսնելու և պատճառներ ունեմ այնտեղ գտնվելու համար։ Արժանացել եմ այդ պատվին հավաքականում և ակումբում իմ ցուցադրած խաղի շնորհիվ։ Սա հպարտանալու առիթ է նաև այն պատճառով, որ քչերը կարող են հավակնել այս մրցանակին։ Կլինի հաղթող, բայց չեն լինի պարտվողներ։ Տեսնենք, թե ինչ կստացվի»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը եւ ճանաչվել Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Ավելի վաղ France Football-ը ներկայացրել էր «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները: Մրցանակաբաշխության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

«Ոսկե գնդակ» մրցանակը տարվա լավագույն ֆուտբոլիստին է հանձնվում 1956 թվականից։ Առաջին դափնեկիրն Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն է։

 




Լուրեր թեմայից