Լրահոս

Բարձրագույն խմբի տարեվերջյան խաղում «Գանձասար-Կապանը» հաղթեց «Շիրակին»

«Գանձասար-Կապան» - «Շիրակ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության աշնանային հատվածը:

Բարձրագույն խմբի տարեվերջյան՝ 15-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» տնային հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը, որը գրավեց սեփական դարպասը: Գյումրեցի ֆուտբոլիստը ցանկանում էր հետ փոխանցում կատարել դարպասապահին, սակայն գնդակը հայտնվեց դարպասում:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» հավաքեց 14 միավոր և նախավերջին՝ 9-րդ տեղում է: «Շիրակը» 25 միավորով մնաց 5-րդ տեղում:

Տարին առաջին տեղով ավարտեց Վանաձորի «Լոռին», որը հավաքել է 28 միավոր: 2-4-րդ տեղերը բաժանում են 27-ական միավոր ունեցող «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Արարատը»: 6-րդ տեղում գտնվող «Նոան» վաստակել է 24 միավոր, «Փյունիկը»՝ 20, «Ուրարտուն»՝ 17, իսկ հետնապահ «Երևանը» պարտվել է բոլոր խաղերում:

Հայաստանի առաջնության հաջորդ՝ 16-րդ տուրը կմեկնարկի 2020թ. փետրվարի 28-ին:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 1:0

Հրայր Մկոյան, 37 (ինքնագոլ)

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից