Լրահոս

«Նոան» կարևոր հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության տարեվերջյան՝ 15-րդ տուրի նախավերջին խաղում «Նոան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց «Նոայի» ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը: 71-րդ րոպեին «Նոան» մնաց 10 խաղացողներով, սակայն դա դաշտի տերերին չխանգարեց խփել նաև երկրորդ գոլը: 86-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց ռուս հարձակվող Դմիտրի Լավրիշևը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և 4 միավոր առաջ անցավ 7-րդ տեղում գտնվող Երևանի «Փյունիկից»: «Արարատն» ունի 27 միավոր ու «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Տարին առաջին տեղով ավարտեց Վանաձորի «Լոռին», որը հավաքել է 28 միավոր:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 2:0

Մաքսիմ Մայրովիչ, 45+3, Դմիտրի Լավրիշև, 86

Հեռացում՝ Միխայել Կովալենկո, 71 («Նոա»)

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից