Լրահոս

Մեսի - Սուարես զույգը Պրիմերայում ամենաարդյունավետն է 21-րդ դարում

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում գրավելով Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը, 28-րդ գոլն է խփել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո: Նույնքան գոլային փոխանցում արգենտինացի հարձակվողը կատարել է Սուարեսին:

Մեսին ու Սուարեսը միասին Պրիեմրայում խփել են 56 գոլ, ինչը Իսպանիայի առաջնության լավագույն ցուցանիշն է 21-րդ դարում, հայտնում է Opta-ն:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու ֆրանսիացի Քարիմ Բենզեման, որոնք միասին 40 գոլ են խփել Մադրիդի «Ռեալում»:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» դեմ խաղում Մեսին հաղթական գոլի հեղինակ դարձավ 86-րդ րոպեին: Ընդ որում՝ «Աթլետիկոյի» դեմ 28 խաղերում 32-ամյա արգենտինացին դարձել է 25 գոլի հեղինակ:




Լուրեր թեմայից