Լրահոս

Աշխարհի Գավաթ. Վահագն Չալյանն՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Չալյանն արծաթե մեդալ է նվաճել Նուր-Սուլթանում տեղի ունեցած Ղազախստանի նախագահի գավաթում, որն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից է:

Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգի եզրափակիչում արցախցի մարզիկը պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Կարապետյանին չի հաջողվել մեդալ նվաճել:

Մրցաշարին մասնակցել են 150 մարզիկներ 13 երկրներից:




Լուրեր թեմայից