Լրահոս

ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաջողության չի հասել արագ և կայծակնային շախմատում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է Մոնակոյում տեղի ունեցած արագ և կայծակնային շախմատի կանանց Եվրոպայի առաջնություններին:

Արագ շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 11 հնարավորից հավաքել է 7 միավոր և 19-րդ տեղը զբաղեցրել 107 մասնակիցների մեջ:

Կայծակնային խաղի 13 պարտիաներում նա վաստակել է 9 միավոր և գրավել 9-րդ տեղը: Բլիցում հանդես են եկել 87 շախմատիստուհիներ:




Լուրեր թեմայից