
Սամվել Բաբայանը կաշխատի Չինաստանում
Ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը կաշխատի Չինաստանում:
48-ամյա մասնագետը կգլխավորի «Չանգչունգ Յատայ» ակումբը, որը հանդես է գալիս Չինաստանի Սուպերլիգայում, հաղորդում է championat.asia-ն:
Սամվել Բաբայանի նախորդ աշխատավայրը Տաշքենդի «Լոկոմոտիվն» էր: Ուզբեկստանի հավաքականը նա գլխավորել է 2015-2017-ը: