Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը իտալերեն է սովորել

Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սովորել է նաև իտալերեն: «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հաղթական խաղում (3:1) գոլի հեղինակ դառնալուց հետո 30-ամյա ֆուտբոլիստը լրագրողի հարցերին պատասխանել է իտալարեն:

Հենրիխ Մխիթարյանը գիտի նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն:

Հիշեցնենք, որ Վերոնայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում երկրորդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Հենրիխ Մխիթարյանը մոտ 2 ամսվա ընդմիջումից հետո նախորդ խաղում էր վերադարձել խաղադաշտ և փոխարինման դուրս եկել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի (3:0) 72-րդ րոպեին։



Լուրեր թեմայից