Լրահոս

Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիրը

Փարիզում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Ոսկե գնդակ-2019»-ի մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը:

Եվրոպական մամուլի համաձայն՝ մրցանակին կարժանանա կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, որն առաջ կանցնի անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկից ու Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Մեսին ու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր են:

Ավելի վաղ France Football-ը ներկայացրել էր «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների անունները: Մրցանակաբաշխության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակը տարվա լավագույն ֆուտբոլիստին է հանձնվում 1956 թվականից։ Առաջին դափնեկիրն Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն է։




Լուրեր թեմայից