Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. Զգում էի ֆուտբոլի պակասը

Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հաղթական խաղում (3:1) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ հետ ամեն բան կարգին է: Կարոտում էի թիմին և զգում ֆուտբոլի պակասը: 2 ամիսը շատ է: Ցավալի է, որ վնասվածք ստացա, բայց հիմա լավ եմ զգում ինձ:

Այս խաղում կարևոր էր հաղթել, և մենք վաստակեցինք 3 միավոր: Այնքան էլ լավ չխաղացինք, սակայն ամենակարևորը հաղթելն էր: Շատ լավ էինք ուսումնասիրել մրցակցին և արեցինք այն, ինչ պետք է անեինք:

Առաջնությունը երկար է, թիմը երիտասարդ, և մենք դեռ լիովին չենք հարմարվել իրար: Պետք է անենք այն ամենը, ինչ մարզիչը կասի: Բոլոր ֆուտբոլիստների մտածելակերպը նման է, այդ պատճառով ինձ համար բարդ չէ խաղալ ենթահարձակվողի դիրքում կամ եզրերում»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է romapress.net-ը:

Հիշեցնենք, որ Վերոնայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում երկրորդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Հենրիխ Մխիթարյանը մոտ 2 ամսվա ընդմիջումից հետո նախորդ խաղում էր վերադարձել խաղադաշտ և փոխարինման դուրս եկել թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի (3:0) 72-րդ րոպեին։




Լուրեր թեմայից