
Մաքգրեգորը մտադիր է 3 մենամարտ անցկացնել 2020-ին
Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է 3 մենամարտ անցկացնել 2020 թվականին, հաղորդում է ESPN-ը:
31-ամյա մարտիկի հաջորդ մենամարտը տեղի է ունենալու հունվարի 18-ին Լաս Վեգասում, որտեղ նա մրցելու է ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ:
Հիշեցնենք, որ MMA-ում Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է անցած տարվա հոկտեմբերին՝ ժամանակից շուտ պարտվելով UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին: